հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առևանգել են միլիարդատեր Ջոզեֆ Օրգիլի թոռնուհուն

ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առևանգել են միլիարդատեր Ջոզեֆ Օրգիլի թոռնուհուն

ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի ոստիկանությունը փնտրում է միլիարդատեր Ջոզեֆ Օրգիլի թոռնուհուն, որին առևանգել են առավոտյան վազքի ժամանակ, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների մամուլի ծառայությանը։

Դպրոցի ուսուցչուհի Էլիզա Ֆլետչերին հրել են մուգ ամենագնացի մեջ, ոստիկանները հայտնաբերել են  նրա կոտրված հեռախոսը և ջրի շիշը: Մեքենան շուտով հայտնաբերվել է, սակայն անհետացած կնոջ փոխարեն դրա սրահում եղել է կասկածյալը՝ 38-ամյա Կլեոտա Աբսթոնը։ Նրան մեղադրանք է առաջադրվել առևանգման համար։

«Էլիզա Ֆլետչերն այս պահին չի գտնվել: Մեմֆիսի ոստիկանական բաժանմունքի հետաքննիչները և սպաները տեղական և դաշնային գործընկերների հետ շարունակում են տիկին Ֆլետչերի որոնումները», - հայտնել են ոստիկանությունից:

Առևանգվածի ընտանիքը 50 հազար դոլար պարգևավճար է առաջարկել նրա հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար:Էլիզա Ֆլետչերը միլիարդատեր Ջոզեֆ Օրգիլի հիմնած Orgill Inc. ընկերության ժառանգորդն է: 

   

  • Կիսվել: