շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ում ամբաստանյալը դատավճռի կայացման ժամանակ հարձակվել է դատավորի վրա. Euronews

ԱՄՆ-ում ամբաստանյալը դատավճռի կայացման ժամանակ հարձակվել է դատավորի վրա. Euronews

Լաս Վեգասի դատարանում ամբաստանյալը հարձակվել է դատավորի վրա, երբ վերջինը մերժել է նրա պայմանական ազատազրկումն ու գրավի դիմաց ազատ արձակումը և դատապարտել է կատարած դաժան հանցագործության համար:

Փորձաշրջան ակնկալող ամբաստանյալը, չհամաձայնվելով նշանակված պատժի հետ, սկսել է հայհոյել դատավորին, իսկ հետո ցատկելով սեղանի վրայով՝ հարձակվել է դատավորի վրա ու բռունցքներով հարվածել նրան:

Դատարանի աշխատակիցներն ու փաստաբանները փորձել են զսպել տղամարդուն, սակայն նրան հաջողվել է մի քանի հարված հասցնել կին դատավորին, որը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն հոսպիտալացում չի պահանջել։ Իսկ ամբաստանյալին նոր մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ ամբաստանյալը պատասխանատվության էր ենթարկվել ծեծի, կողոպուտի, հարձակման և գույքային վնաս պատճառելու համար։

  • Կիսվել: