ԱՄՆ-ում ակտիվ պայքար է ընթանում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը չեղարկելու համար
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախորդ շաբաթ ձայների մեծամասությամբ ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով նախատեսվում է հաջորդ ֆինանսական տարում սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:
Առաջարկվում է նաև 50 մլն դոլար տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախին: Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը պետք է հաստատվի Միացյալ Նահանգների Սենատի կողմից և ուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: