կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել կան զոհեր, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

Նեշվիլի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ հրաձիգը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

«Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել հարձակվողի դեմ, ով արդյունքում մահացել է»,- թվիթերյան էջում հայտնել են ոստիկանության բաժանմունքից։

Իրավապահ մարմինները զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռ չեն ճշտել։ Տեղական WKRN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն երեք մարդ է զոհվել՝ չհաշված կրակողին, սակայն չի նշել այդ տեղեկատվության աղբյուրները։

 

  • Կիսվել: