երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԱՄՆ Սենատը որոշում է կայացրել բարձրացնել պետական պարտքի շեմը՝ դեֆոլտից խուսափելու համար

ԱՄՆ Սենատը որոշում է կայացրել բարձրացնել պետական պարտքի շեմը՝ դեֆոլտից խուսափելու համար

ԱՄՆ սենատորները կողմ են քվեարկել երկրի պետական պարտքի շեմը ժամանակավորապես բարձրացնելու համար:

Կառավարության կողմից վերցվող պարտքի սահմանի որոշման շուրջ տարաձայնությունները նոր չեն ԱՄՆ քաղաքականության մեջ:

Սակայն ներկայիս հակասությունները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև ցնցումներ են առաջացրել ֆինանսական շուկայում: Մտավախություն կար, որ ԱՄՆ-ն դեֆոլտ կհայտարարի իր պետական պարտքի նկատմամբ, ինչն աղետալի հետևանքների կհանգեցնի:

Կոնգրեսի վերին պալատը որոշում է կայացրել ընդլայնել պարտքի շեմը մինչև դեկտեմբեր: Օրինագիծն այժմ կուղարկվի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, որից հետո կփոխանցվի նախագահ Բայդենին՝ ստորագրելու համար:

Ժամանակավոր որոշմամբ՝ ԱՄՆ պետական պարտքի սահմանը հասցվում է 480 մլրդ դոլարի:

  • Կիսվել: