շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։

Վրաստանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը հանդիպում կունենա Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։

Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

  • Կիսվել: