երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ փոխնախագահը խոսել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ փոխնախագահը խոսել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ:

Հարիսը, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանը շարունակում է նեղացնել երկխոսության հնարավորությունների պատուհանը՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է դրան։ Եթե նա շարունակի գործել նույն կերպ, ապա մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներս, լրջագույն պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի դեմ։ Մենք միջոցառումների փաթեթ ենք պատրաստել, դրանք կոշտ են լինելու՛՛։

ԱՄՆ փոխնախագահը պարզաբանել է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ռուսական ֆինանսական ինստիտուտների, տնտեսության ու արդյունաբերության կարևոր ոլորտների դեմ:

 

 

  • Կիսվել: