ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը համաձայնության են եկել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը և հրադադարի հաստատմանն ուղղված քայլերը:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին:


