ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանի իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ռուսաստանում իրավիճակը քննարկելու համար։
Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերի հաղորդման մեջ։
«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային չի փոփոխվի։ Միացյալ Նահանգները սերտ համաձեյնացվածություն կպահպանեն Ուկրաինայի հետ իրավիճակի զարգացմանը համեմատ»,- նշվում է հաղորդման մեջ։