ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ Ֆիդանի և Ռուբիոյի հեռախոսազրույցը կենտրոնացած է եղել այն քայլերի վրա, որոնք կարող են ձեռնարկվել Գազայում հրադադարի պահպանման և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան մատակարարումն ապահովելու համար։
Կողմերը քննարկվել են Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում ստորագրված Մտադրությունների հռչակագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված հարցերի և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքի վերաբերյալ։


