ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն ակնարկել է, որ Սպիտակ տունը մտադիր չէ բանակցել Կրեմլի հետ

ԱՄՆ պետքարտուղարն ակնարկել է, որ Սպիտակ տունը մտադիր չէ բանակցել Կրեմլի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մայիսի 21-ին, ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը, ակնարկել է, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները չեն ծրագրում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ։

«Այո՛, երգչուհի Թեյլոր Սվիֆթը ելույթ ունեցավ Նյու Յորքի համալսարանի ավարտական ​​արարողության ժամանակ: Բայց իմ ապարատը թույլ չտվեց, որ կիթառս բերեմ այստեղ, որպեսզի Թեյլոր Սվիֆթի երգը՝ We Are Never Ever Getting Back Together-ը (Մենք երբեք կրկին միասին չենք լինի) երգը նվիրեմ նախագահ Պուտինին»,- կատակել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

«Նրանք ասացին, որ դա կլինի ոչ դիվանագիտական ​​և նաև ամոթալի բոլորի համար»,- շարունակել է պետքարտուղարը:

  • Կիսվել: