շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրաքի տարածքների գնդակոծումն Իրանի կողմից

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրաքի տարածքների գնդակոծումն Իրանի կողմից

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածները Թեհրանին ընդդիմադիր եւ Իրանում ահաբեկչական համարվող «Քրդական ազատության կուսակցության» շտաբին Իրաքի հյուսիսում եւ կոչ է արել չդիմել ապագա սպառնալիքների։

«Միացյալ Նահանգները դատապարտում է Իրաքի տարածքային ամբողջականության բազմակի եւ վրդովեցուցիչ խախտումները եւ Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից եւ ուժի կիրառումից»,- նշվել է պետդեպարտամենտի հրապարակած հայտարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ Իրանի հարվածները տեղի են ունեցել նոյեմբերի 20-22-ին։

  • Կիսվել: