չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը, հայտնում են տեղական ԶԼՄ-նդրը:

Ինչպես հաղորդվում է՝ Իրանը լքել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։

ԱՄՆ քաղաքացիներին չի խորհուրդ տրվում այցելել Աֆղանստան, Իրաք և Պակիստանի ու Իրանի սահմանամերձ շրջաններ։

ԱՄՆ Պետդեպարտամենտից նաև հայտարարել են, որ պետք է հաշվի առնել, որ Իրանի կառավարությունը կարող է խոչընդոտել ԱՄՆ քաղաքացիների դուրս գալուն երկրից կամ սահմանել «ելքի վճար» Իրանից մեկնելու համար։ ԱՄՆ և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձինք պետք է Իրանից դուրս գան իրանական անձնագրերով։

  • Կիսվել: