շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ ներկայիս խնդիրների հիմնական պատճառը անօրինական ներգաղթյալների հոսքն է. փոխնախագահ Ջեյ Դի Վենս

ԱՄՆ ներկայիս խնդիրների հիմնական պատճառը անօրինական ներգաղթյալների հոսքն է. փոխնախագահ Ջեյ Դի Վենս

ԱՄՆ անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքը դարձել է երկրի ներկայիս խնդիրների հիմնական պատճառներից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ շատ դժվար է զգալ միասնական երկրի մաս, երբ կառավարությունը տասնյակ միլիոնավոր չհրավիրված մարդկանց է բերում։ Դա նաև բացասաբար է անդրադառնում բանվոր դասակարգի աշխատավարձի վրա։ Եվ երրորդ՝ անօրինական միգրացիան հանգեցնում է հանցագործության և թմրանյութերի աճի», - պնդում է փոխնախագահը։

Նրա խոսքով՝ նմանատիպ խնդիր գոյություն ունի նաև Եվրոպայում, որը ազդում է Միացյալ Նահանգների վրա, և հակառակը։ Վենսը կարծում է, որ եվրոպական երկրներում «առաջնորդները նախընտրում են գրաքննել իրենց քաղաքացիներին, քան քննարկել գաղափարները»։

  • Կիսվել: