երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել նոր խոսնակ ընտրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել նոր խոսնակ ընտրել

Հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կրկին չի կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ թեկնածու Հակիմ Ջեֆրիսը ստացել է 212 ձայն, իսկ հանրապետականների ​​առաջնորդը, չնայած իր կուսակցության վերահսկողությանը ստորին պալատում, ընդամենը 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։

Իրենց առաջնորդին չսատարած 20 հանրապետականներ աջակցել են կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Ջիմ Ջորդանին:

Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1923 թվականին։ Այդ ժամանակ խոսնակ ընտրելու համար պահանջվել է քվեարկության ինը փուլ: Այս անգամ ընտրությունները նույնպես կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից մեկը կստանա բավարար թվով ձայներ։

  • Կիսվել: