հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 7-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից Ուկրաինային փոխանցել բռնագրավված ռուսական ակտիվների մի մասը։ Հանձնաժողովը նիստը հեռարձակել է YouTube-ի իր ալիքով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված ​​չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:

Օրինագիծն ընթացիկ տարվա հունիսին ներկայացվել է Կոնգրեսի Սենատ և Ներկայացուցիչների պալատ՝ մի խումբ դեմոկրատների և հանրապետականների կողմից։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է «Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից բռնագրավված ակտիվների և Ռուսաստանի Դաշնության այլ սուվերեն ակտիվների օգտագործման միջոցով»:  

Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը պետք է ամերիկացի օրենսդիրներին ներկայացնի այդ ուղղությամբ գործողությունները, ինչպես նաև Ռուսաստանի վրա ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը։

Օրինագծի համաձայն՝ ամերիկյան կողմը պետք է նաև «արգելի միջոցների վերադարձն այն ռուսական կառույցներին, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ, մինչև Ռուսաստանը չհեռանա Ուկրաինայից և չհամաձայնի փոխհատուցում տրամադրել։

  • Կիսվել: