երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից՝ ընդգծելով, որ ամերիկացի զինվորականները կպատասխանեն աննախադեպ ուժով։

«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել՝ ավելի ուժեղ, քան երբևէ նախկինում։ Սակայն ավելի լավ է, որ նրանք դա չանեն, որովհետև եթե անեն, մենք կհարվածենք նրանց ուժով, ինչպիսին երբևէ ոչ ոք չի տեսել»,- գրել է նա։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին, երբ հաստատվել էր երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին լուրը:

  • Կիսվել: