երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ նախագահն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը

ԱՄՆ նախագահն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի հեռախոսազրույցում քննարկել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերի գրավոր հայտարարության մեջ։

Նա ասել է, որ Բայդենը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոսել են «աշխարհում տոների ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին»:

«Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին աշխարհում տառապանքը մեղմելու ուղղությամբ նրա շարունակական աշխատանքի համար, ներառյալ մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության ուղղությամբ», - ավելացրել է Ժան Պիերը: Նա նշել է, որ Բայդենը նաև ընդունել է հաջորդ ամիս Վատիկան այցելելու՝ Պոնտիֆիկոսի հրավերը։ Սպիտակ տունը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ Բայդենը Հռոմ կայցելի հունվարի 9-12-ը, նա կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի պապի հետ։

  • Կիսվել: