երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը

ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է մնալ Իրանում և «վերցնել նավթը»՝ զուգահեռ անցկացնելով Վենեսուելայի նավթային հսկայական պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի գործողությունների հետ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իռլանդիա կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպումներին մասնակցելուց զատ հետևել է նաև գոլֆի մրցաշարին, Թրամփը կրկին հայտարարել է, որ ակնկալում է Իրանի դեմ պատերազմն ավարտել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարի շրջանակում ելույթ ունենալիս Թրամփը նաև ասել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո բենզինի գինը կտրուկ կընկնի։

ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ընդունի այնպիսի պայմանավորվածություն, որն իր գնահատմամբ «լավը չէ»։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը «անընդհատ զանգահարում է» խաղաղ բանակցությունների համար։ Նմանօրինակ պնդումները նախկինում մշտապես հերքվել են Թեհրանի կողմից։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը ներկայացրել է ևս մեկ տարբերակ՝ շարունակել ներգրավվածությունը Իրանում։ Նա զուգահեռ է անցկացրել օգոստոսին հայտարարված ԱՄՆ-Վենեսուելա գործարքի հետ։

«Ի վերջո, մենք դուրս կգանք (Իրանից), եթե չորոշենք մնալ և վերցնել նավթը, ինչպես Վենեսուելայում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վենեսուելայից ԱՄՆ-ի ստացած եկամուտը մի քանի անգամ «փակել է պատերազմի ծախսերը»։

 

  • Կիսվել: