հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից. Նուլանդ

ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից. Նուլանդ

ԱՄՆ-ն դուրս չի բերում Սիրիայում տեղակայված իր զորքերը։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Ամենից առաջ թույլ տվեք պարզաբանել իրավիճակը. ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից: Ինչպես ցույց տվեցին Ստամբուլի եկեղեցում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ԻՊ-ն դեռևս ակտիվ է բազմաթիվ վայրերում, և մենք (Թուրքիայի հետ) տասնամյակներ շարունակ գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես, մենք հուսալի գործընկերներ ենք եղել ԻՊ-ի դեմ պայքարում, որտեղ էլ որ այն գտնվի: Դա անհրաժեշտ է շարունակել Թուրքիայի հետ՝ լինի դա Իրաքում թե Սիրիայում», - ասել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի համար այժմ, ինչպես երբեք, կարևոր է ամրապնդել համագործակցությունը։

«Սա երևաց Ստամբուլում, դա ողբերգական ձևով երևաց Հորդանանում մեր ուժերի վրա (գրոհի) օրինակով: Ուստի մենք միմյանց կարիքն ունենք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

 

  • Կիսվել: