ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի

ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է 690 մլն դոլար ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման համար։ Այդ միջոցները պետք է ուղղվեն արդյունավետ և թափանցիկ կառավարմանը, մամուլի ազատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ ընտրություններին և ժողովրդավարությանը նպաստող տեխնոլոգիաներին։

Այդ մասին ԱՄՆ-ի կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» երկրորդ միջազգային գագաթաժողովում հայտարարել է Բայդենը։ 

  • Կիսվել: