երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ-ն $600 000 է հատկացրել Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ-ն $600 000 է հատկացրել Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ կառավարությունը իր Միջազգային զարգացման գործակալության միջոցով Վրաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու Covid-19 համավարակի դեմ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանությունը, գրում է jnews.ge-ն:

Այս միջոցները վերջերս հայտարարված $ 1️.1️ մլն ֆինանսավորման հետ կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

• Պատրաստել լաբորատոր համակարգեր

• Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը

• Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

• Խթանել ռիսկերի հաղորդակցումը

• Ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։

Ընդհանուր առմամբ Միացյալ նահանգները 1,7 մլն դոլար է հատկացրել Վրաստանին:

  • Կիսվել: