երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄՆ-ն ունի մեծ քանակությամբ զինամթերք՝ Իրանի դեմ հարվածները շարունակելու համար. Թրամփ

ԱՄՆ-ն ունի մեծ քանակությամբ զինամթերք՝ Իրանի դեմ հարվածները շարունակելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի հսկայական քանակությամբ զինամթերք, որը կարող է անհրաժեշտ լինել Իրան-ի դեմ հարվածներ հասցնելու համար։

«Մեզ մոտ զինամթերքի ահռելի պաշարներ կան։ Գիտեք, մեր զինամթերքը պահվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում», — ասել է նա The New York Times թերթին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ նախնական գնահատականներով հարվածները կտևեն ոչ ավելի, քան հինգ շաբաթ։ Նա նաև անտեսել է Պենտագոնի մտահոգությունները այն մասին, թե Իրանի հետ հակամարտությունը կարող է սպառել ԱՄՆ զինամթերքի պաշարները, որոնք անհրաժեշտ են այլ ուղղություններով սպառնալիքները զսպելու համար։

  • Կիսվել: