կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին

ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին

Միացյալ Նահանգների ու Իսրայելի ռազմաօդային ուժերը համատեղ զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։

«ԱՄՆ-ն և Իսրայելն առավոտյան Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի տարածքում իրականացրել են ամենադաժան հարձակումներից մեկը։ Լսվել են մի քանի պայթյուններ»,-նշել է գործակալությունը՝ հավելելով, որ պայթյուններին հետևել են ուժգին հրդեհներ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: