ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում

ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում

Սպասվում է, որ Բայդենի վարչակազմն այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի չորս շրջանների վիճահարույց բռնակցմանն ի պատասխան: Այս մասին NBC News-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ՛՛ֆիկտիվ հանրաքվեի՛՛ արդյունքները եւ կշարունակի ռազմական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կրեմլում տեղի է ունեցել ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը։

 

  • Կիսվել: