երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«ԱՄՆ-ն պետք է հստակեցնի Ուկրաինային աջակցության շրջանակը». Օբամա

«ԱՄՆ-ն պետք է հստակեցնի Ուկրաինային աջակցության շրջանակը». Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է հստակ սահմանի Ուկրաինային ռազմական աջակցության սահմանները։ Այս կարծիքը նա հնչեցրել է Pod Save America փոդքասթին տված հարցազրույցում։

«Որպես դաշնակից՝ մեզ համար կարևոր է նրանց տրամադրել ֆինանսական և ռազմական աջակցություն, փոխանակել հետախուզական տվյալներ։ Միևնույն ժամանակ, մենք պետք է բաց և ազնիվ լինենք այն հարցում, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել: Կան սահմաններ, որոնք մենք՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, պետք է ինքներս որոշենք՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի համար ռիսկը, որը կարող է վերածվել հակամարտության Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի միջև»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ բավարար տեղեկատվություն չունի՝ խոսելու այն մասին, թե որտեղ պետք է լինեն Կիևին Վաշինգտոնի աջակցության սահմանները։

  • Կիսվել: