հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները. ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ

ԱՄՆ-ն պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները. ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը շտկի իր սխալ քաղաքականությունները և գործնական, արդյունավետ և ստուգելի կերպով չեղարկի բոլոր պատժամիջոցները», գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նիստում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, նախագահի տեղակալ Մոհամմեդ Էսլամին ասել է.«Գործակալությունը պետք է առանց որևէ խտրականության կամ քաղաքական մոտեցման, գիտելիքների, փորձի, տեխնոլոգիայի և սարքավորումների փոխանցման միջոցով, աջակցի անդամ երկրներին` կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»:

«Իրանը միշտ համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի հետ: Հետևաբար գործակալությունը ևս պետք է զերծ մնա քաղաքական մոտեցումից և պետք է պահպանի իր անկախությունը, անկողմնակալ ու արհեստավարժ մոտեցումը»,-ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահը:

Նա նշել է, որ 1974 թվականից Իրանը, որպես Միջին Արևելքում միջուկային զենքից զերծ տարածաշրջան ստեղծելու նախաձեռնող, լուրջ մտահոգություն է հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի գաղտնի ռազմական միջուկային ծրագրի վերաբերյալ:

 

  • Կիսվել: