ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության. պետքարտուղար
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորեն, որ իրենց երկիրը երբեք միջուկային զենք չի ստանա, բռնեն խաղաղության ուղին և, որպես հետևանք, նպաստեն Իրանի ժողովրդի բարգավաճմանը»:


