հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ

ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ

Միացյալ Նահանգները փաստացի ոչնչացրել է Իրանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտուկիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր բանակը փաստացի ոչնչացրել է Իրանը։ Դա ուժեղ երկիր է», - մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։

Հարձակման ենթարկվեցին Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը։ Հարվածներից մեկը հասավ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրին. նա մահացավ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին։

  • Կիսվել: