շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ գործարքի պայմանների համաձայն՝ պարտավորվել են հետագայում նրա դեմ ոչ մի կարգի նոր մեղադրանքներ: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Միացյալ Նահանգները համաձայնվում է որևիցե նոր մեղադրանք չառաջադրել պատասխանողի դեմ նրա այն գործողությունների հիման վրա, որոնք կատարվել են մինչև մեղքի ընդունման այս համաձայնության կնքումը, եթե միայն  պատասխանողը չխախտի սույն համաձայնությունը», - ասված է փաստաթղթում։

Սա ենթադրում է նաև, որ Միացյալ Նահանգներն Ասանժից չի պահանջի փոխհատուցում այն «ֆինանսական կորուստների» համար, որոնք կապված են «պատասխանողի կողմից ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության բացահայտման հետ»:

«Մինչ այս համաձայնությունը կհասնի դատարան, պատասխանողը պետք է ձեռնարկի հասանելի բոլոր գործողությունները՝ նպաստելու իր, WikiLeaks-ի կամ WikiLeaksի որևէ մասնաճյուղի տիրապետության տակ գտնվող չհրապարակված տեղեկատվության՝ ԱՄՆ-ին վերադարձնելուն կամ ոչնչացնելուն»,- նշված է համաձայնության մեջ։ Բացի այդ, գործարքի համաձայն, Ասանժը հրաժարվել է դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքից։

  • Կիսվել: