կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Ռուբիո

ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Ռուբիո

ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ՝ Իրանի հետ պատերազմից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է DW-ն։  

Նշվում է, որ Ռուբիոն, մասնավորապես, ասել է. «ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, «չպետք է լինի միակողմանի փողոց»։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան լուծել այդ խնդիրը։

Ռուբիոն նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը անվանել է շատ հիասթափեցնող։

«Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում միայն Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

  • Կիսվել: