կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր

ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր

Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կմեկնարկեն Պարսից ծոցում նավերի վերաապահովագրության ծրագիր՝ մինչև 20 միլիարդ դոլար ապահովագրական ծածկույթով։

Ծրագիրը նախատեսված է Իրանի հետ հակամարտության պայմաններում Հորմուզի նեղուցով նավթի, հեղուկացված բնական գազի, պարարտանյութերի և այլ ապրանքների մատակարարումը կարգավորելու համար, ասել է DFC-ի գործադիր տնօրեն Բլեքը։

«CENTCOM-ի հետ համագործակցությամբ DFC ծածկույթը կապահովի անվտանգության այնպիսի մակարդակ, որը ոչ մի այլ ծրագիր չի կարող առաջարկել», - նշել է նա։

  • Կիսվել: