շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում. Քիրբի

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում. Քիրբի

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ և Մերձավոր Արևելքում հակամարտության սրացում չի ցանկանում: Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Մենք Իրանի հետ պատերազմ չենք փնտրում և չենք ցանկանում տարածաշրջանում հակամարտության սրացում»,-նշել է նա:

Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Մերձավոր Արևելքը լինի կայուն և բարգավաճ, և ամերիկյան զինվորականների վրա հարձակումները դադարեն:

  • Կիսվել: