շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է հրապարակել

ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է հրապարակել

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ՝ կապված միջուկային զենքի չտարածման հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության (USDT) կայքից:

Նշվում է, որ իրանական 3 կազմակերպություն է ավելացվել Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հատուկ նշանակված չտարածման ցանկում (SDN)՝ «Ֆանավարի էլեկտրատեխնիկա մոջ մոբին», «Կավոշգարան ասման մոջ գադիր» և «Փարդիսան ռեզվան շարգ» միջազգային մասնավոր ներդրումային ընկերություն։

Ցուցակում ավելացվել են նաև հինգ իրանցի և մեկ վենեսուելացի քաղաքացի։

  • Կիսվել: