երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն «հետեւում իրավիճակին» Ռուսաստանում և կխորհրդակցի դաշնակիցների հետ

ԱՄՆ-ն «հետեւում իրավիճակին» Ռուսաստանում և կխորհրդակցի դաշնակիցների հետ

Սպիտակ տունը «հետեւում է իրավիճակին» Ռուսաստանում՝ Վագներ ռազմական մասնավոր կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի սպառնալիքներից հետո՝ ուղղված Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք հետեւում ենք իրավիճակին և կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ այս զարգացումների շուրջ»,- ասել է նա։

  • Կիսվել: