հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Լուկաշենկոն համաձայնվել է դադարեցնել Բելառուսից Լիտվա մետեոզոնդերի թռիչքները

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Լուկաշենկոն համաձայնվել է դադարեցնել Բելառուսից Լիտվա մետեոզոնդերի թռիչքները

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլը շաբաթ օրը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է դադարեցնել իր երկրից Լիտվա ուղարկվող մետեոզոնդերի թռիչքները, հայտնում է Reuters-ը։

«Վերջերս նա համաձայնեց անել ամեն ինչ, որպեսզի դադարեցնի օդապարիկների թռիչքները», — Վիլնյուսում Reuters-ին է ասել Քոուլը՝ Լուկաշենկոյի հետ երկօրյա բանակցություններից հետո։

Օդապարիկները, որոնք օգտագործում են ծխախոտի մաքսանենգները, վերջին ամիսներին դարձել են Վիլնյուսի օդանավակայանի ավելի քան տասնյակ փակման պատճառ։

Լիտվան մեղադրել է Բելառուսին «հիբրիդային հարձակման» մեջ և այս կապակցությամբ հայտարարել արտակարգ դրություն՝ խնդրելով խորհրդարանին թույլատրել ոստիկանության և սահմանապահների ռազմական աջակցությունը մաքսանենգների դեմ պայքարում։ Լուկաշենկոն հերքել է իր առնչությունը՝ տեղի ունեցածում մեղադրելով հենց Լիտվայի քաղաքացիներին։

  • Կիսվել: