հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին շարունակվող ագրեսիայի համար․ Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին շարունակվող ագրեսիայի համար․ Ադամ Շիֆ

Խորապես մտահոգված եմ Սյունիքում հայ զինվորների վրա ադրբեջանական զինուժի կողմից վերջերս տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 6 զինվոր։  Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝  անդրադարձել է Տեղ գյուղի սահմանային հատվածում ապրիլի 11-ին ադրբեջանցիների իրականացրած ռազմական սադրանքին։

«Այն փաստը, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ շարունակելով շրջափակել Լաչինի միջանցքը, միայն հաստատում է հակազդեցության գործողությունների հրատապ անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին իր շարունակվող ագրեսիայի գործողությունների համար՝ կանխելու պատերազմի հերթական բռնկումը և ապահովելու, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ»,- գրել է նա։

  • Կիսվել: