կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացին․ Պեսկով

ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացին․ Պեսկով

ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացին. սա եռակողմ համաձայնագիր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

«Դա եռակողմ հայտարարություն է»,-ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Ֆրանսիան և ԱՄՆ-ն մասնակցել են համաձայնության հասնելու գործընթացին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: