կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն դարձյալ վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

ԱՄՆ-ն դարձյալ վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին վետո է դրել Գազայի հատվածում անհապաղ հումանիտար հրադադարի պահանջով բանաձևի նախագծին, հայտնում են ԶԼՄ-ները՝ նշելով, որ այս անգամ ԱՄՆ-ն Ալժիրի փաստաթղթի վրա է վետո դրել:

Ինչպես հաղորդվում է՝ բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ 13 անդամ, դեմ է եղել ԱՄՆ-ը, ձեռնպահ է մնացել միայն Մեծ Բրիտանիան: Բանաձևի նախագիծը պահանջում էր անհապաղ հումանիտար հրադադար, որը պետք է պահպանվի երկու կողմից:

Այն նաև պահանջում էր անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր պատանդներին, կատարել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ընդունված երկու բանաձևերը։

 

  • Կիսվել: