ԱՄՆ-ն բոլոր լծակները չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Կայա Կալաս
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Միացյալ Նահանգներին մեղադրել է Ուկրաինայում հրադադարի համար պայքարում բոլոր հասանելի միջոցները չօգտագործելու համար։ Այդ մասին նա ասել է «Ֆրանսպրես» (AFP) գործակալության հետ հարցազրույցում։
«Նրանք իրենց տրամադրության տակ ունեն գործիքներ, որոնց միջոցով կարող են ճնշում գործադրել, բայց դրանք չեն օգտագործում»,- ասել է Կալասը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «պարզապես ժամանակ է ձգում, իրականում խաղաղություն չի ուզում»։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը միայն հնարք էր, որպեսզի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը «չկորցնի համբերությունը»,- համոզված է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նա նաև մտավախություն է հայտնել, որ Թրամփը նախկինի պես կձգտի Մոսկվայի հետ «համաձայնագրեր ու «գործարքներ կնքել»։