հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱՄՆ-ն բարձրացնում է հիպերձայնային հրթիռների արդյունավետությունը

ԱՄՆ-ն բարձրացնում է հիպերձայնային հրթիռների արդյունավետությունը

ԱՄՆ օդատիեզերական երկու առաջատար ընկերությունները՝ GE Aerospace-ն ու Lockheed Martin-ը, միավորում են ջանքերը՝ պտտվող դետոնացիայով ուղղահոս օդային-ռեակտիվ շարժիչ (RDDJ) ստեղծելու համար:

Չնայած ուղղահոս օդային-ռեակտիվ շարժիչների մի շարք առավելություններին (օրինակ՝ շարժվող մասերի բացակայությունը), այն գործարկելու համար անհրաժեշտ է զարգացնել մինչև 3 Մախ արագություն, ինչի համար պահանջվում է հզոր հրթիռային արագացուցիչ, հայտնում է Техкульт-ը: GE Aerospace-ն ու Lockheed Martin-ն առաջարկում են այս խնդիրը լուծել պտտվող դետոնացիոն շարժիչի օգնությամբ, որում օգտագործվում է դետոնացվող վառելիքի գերձայնային ալիքը: Արդյունքում ձևավորվում է ինքնապահպանվող ցիկլ, որը վառելիքային խառնուրդի այրման ընթացքում պահպանում է ճնշումը:

Նման շարժիչի արդյունավետությունը 25%-ով բարձր է սովորականից, ինչը թույլ է տալիս այն դարձնել ավելի թեթև ու կոմպակտ: RDDJ-ը կարող է աշխատել մինչձայնային, գերձայնային, իսկ հետայրման խցիկի առկայության դեպքում՝ նաև հիպերձայնային արագություններով:

Lockheed Martin-ն արդեն մշակել է բարձր արագությամբ մարտավարական օդակլանիչ՝ երկռեժիմ ուղղահոս RDDJ-ի համար: Շարժիչը կարող է աշխատել տարբեր բարձրությունների վրա, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ են հիդրոդինամիկ հաշվարկային բարդ մոդելներ՝ բարդ հարվածային ալիքները կառավարելու համար:

  • Կիսվել: