երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն ավարտել է ենթադրյալ չինական օդապարիկի բեկորների որոնումները

ԱՄՆ-ն ավարտել է ենթադրյալ չինական օդապարիկի բեկորների որոնումները

ԱՄՆ-ն ավարտել է այս ամսվա սկզբին խոցված չինական օդապարիկի, ինչպես նաեւ Ալյասկայի մերձակայքում եւ Հուրոն լճում խոցված երկու այլ օբյեկտների բեկորների որոնումները, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ Հյուսիսային ռազմական հրամանատարութունը:

«Որոնողական գործողություններն ավարտվել են փետրվարի 16-ին Հարավային Կառոլինայի ափերի մոտ»,-ասված է ԱՄՆ ԶՈՒ Հյուսիսային հրամանատարության հայտարարության մեջ:

«Վերջին բեկորները փոխանցվել են Վիրջինիայի Հետաքննությունների դաշնային բյուրոյի լաբորատորիա՝ հակահետախուզության օգտագործման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Չինական օդապարիկը, որը, ենթադրաբար, նախատեսված էր հետախուզական տվյալներ հավաքելու համար, ինչը Պեկինը հերքում է, մեկ շաբաթ գտնվում էր Կանադայի եւ ԱՄՆ-ի երկնքում։ Նախագահ Ջո Բայդենը հրամայել է խոցել այն։

  • Կիսվել: