ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ն ասում է՝ «հաղթում է», իրականությունը ցույց է տալիս հակառակը․ Արաղչի

ԱՄՆ-ն ասում է՝ «հաղթում է», իրականությունը ցույց է տալիս հակառակը․ Արաղչի

ԱՄՆ-ն ասում է, որ «հաղթում է», իրականությունը ցույց է տալիս հակառակը, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին․

«Հենց այն պահին, երբ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Իրանի օդային պաշտպանությունը ոչնչացված է, F-35-ը հարվածվում է։ Երբ նրանք հայտարարում են, որ Իրանի նավատորմը ավարտված է, USS Gerald Ford-ը հետ է շրջվում, և USS Abraham Lincoln-ը ավելի ու ավելի է հեռանում», ասել է նա։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն թշնամու նավերի համար։

«Հորմուզի նեղուցը մնում է բաց միջազգային նավագնացության համար, բայց փակ է Իրանի հակառակորդների և նրանց դաշնակիցներին պատկանող նավերի համար»,- ասել է նա։

  • Կիսվել: