կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում. Բլինքեն

ԱՄՆ-ն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում. Բլինքեն

Վաշինգտոնն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում, սակայն ցանկանում է լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով:

 Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
 
Բլինքենի խոսքով՝ Թեհրանը շարունակում է պնդել, որ գործարքում կողմնակի հարցեր ներառվեն, հետևաբար համաձայնության հասնելու մասին խոսք լինել չի կարող:
 
«ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը երբևէ միջուկային զենք ստեղծի կամ այն ստեղծելու ներուժ ունենա»,- զգուշացրել է Բլինքենը։

  • Կիսվել: