հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել է Զելենսկու հետ

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել է Զելենսկու հետ

ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել`Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցություն ապահովելու փորձ անել:  Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից:
«Միացյալ Նահանգները դաշնակիցների եւ գործընկերների հետ աջակցում է Ուկրաինային`տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում»,- ասվում է պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է, որ կծարունակեն ուղիներ փնտրել`խիզախ պայքար մղող ժողովրդին եւ Զելենսկիին աջակցելու համար:
 
Ընդ որում, պատվիրակության հայտարարության մեջ զենքի մատակարարման վերաբերյալ հստակ որեւէ հիշատակում չի եղել։

  • Կիսվել: