ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 30 անդամ կոչ են արել գործող նախագահ Ջո Բայդենին հրաժարվել վերընտրվելու իր ծրագրերից
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 30 անդամ Դեմոկրատական կուսակցությունից արդեն կոչ են արել գործող նախագահ Ջո Բայդենին հրաժարվել վերընտրվելու իր ծրագրերից և դուրս գալ ընտրապայքարից, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի 32 դեմոկրատ ուղղակիորեն կոչ է արել պետության ղեկավարին դուրս գալ ընտրապայքարից, այդ թվում՝ 28 կոնգրեսական և չորս սենատոր։ Եվս 12 դեմոկրատ օրենսդիր (ութ կոնգրեսական և չորս սենատոր) իրենց մտահոգությունն են հայտնել Բայդենի՝ նոյեմբերին նախագահական ընտրություններում կրկին հաղթելու և այնուհետև երկրորդ ժամկետն ավարտելու ունակության վերաբերյալ:
64 դեմոկրատ օրենսդիր (51 կոնգրեսական և 13 սենատոր) կոչ է արել Բայդենին մնալ նախագահական պայքարում։