երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին լքում է Բայդենի վարչակազմը

ԱՄՆ կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին լքում է Բայդենի վարչակազմը

ԱՄՆ կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին լքելու է իր պաշտոնը, NBC News-ին ասել է նա։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ ընտրությունների տարի է, և Կոնգրեսը սառեցված է, ես հրաժարական եմ տալիս, բայց  չեմ թողնի այս հարցը, ես կաշխատեմ դրա վրա այլ տեսանկյուններից», - ասել է Քերին:

Քերին, որն ԱՄՆ պետքարտուղարն էր նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, շաբաթ օրը մեկնում է Շվեյցարիայի Դավոս, որտեղ հաջորդ շաբաթ տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումը։

Քերին նաև ասել է NBC News-ին, որ կանի ամեն ինչ, որպեսզի օգնի նախագահ Ջո Բայդենի վերընտրմանը 2024 թվականին՝ կլիմայի խնդիրների որոշման հարցում Բայդենի ձեռքբերումների մասին արշավ  անցկացնելով:

Քերին՝ Մասաչուսեթսից նախկին սենատորը, Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու էր 2004 թվականին, սակայն  պարտվեց  Ջորջ Բուշին:

  • Կիսվել: