շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է գերի ընկած ամերիկացի զինվորականների մասին լուրը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է գերի ընկած ամերիկացի զինվորականների մասին լուրը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) շաբաթ օրը հերքել է այն տեղեկությունները, թե ԱՄՆ զինծառայողներից որևէ մեկը Իրանի կողմից պատանդ է վերցվել կամ գերի է ընկել, հաղորդում է Reuters-ը։

«Իրանական ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի սուտ ու խաբեություն տարածի։ Սա դրա ևս մեկ ակնհայտ օրինակն է», – հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ մի քանի ամերիկացի զինվորականներ գերի են ընկել։

Բացի այդ, Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը՝ «Խաթամ ալ-Անբիա»-ն, հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ն մեծ կորուստներ է կրել։ Նշվել էր, որ սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 200-ը, իսկ ԱՄՆ ենթակառուցվածքներին հասցվել է զգալի վնաս։

  • Կիսվել: