հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ իրավապահները ձերբակալել են «Սինալո» կարտելի պարագլուխններին

ԱՄՆ իրավապահները ձերբակալել են «Սինալո» կարտելի պարագլուխններին

ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մեքսիկայի ամենաազդեցիկ հանցավոր կազմակերպություններից մեկի՝ «Սինալոա» կարտելի երկու բարձրաստիճան ղեկավարի

Ձերբակալվածներն են  Իսմայել Զամբադա Գարսիան և Խոակին Գուզման Լոպեսը՝ «Էլ Չապոյի» որդին,։ Նրանք համարվում են Մեքսիկայի ամենաազդեցիկ թմրավաճառներից՝ ղեկավարելով կոկաինի և ֆենտանիլի խոշոր բիզնես, որը թմրանյութերը տեղափոխում է Միացյալ Նահանգներ, Եվրոպա և այլ երկրներ: Նրանք նաև ղեկավարում են թմրանյութերի վաճառքը Մեքսիկայում: Երկուսն էլ կալանքի տակ էին Էլ Պասոյում, Տեխաս:

Իսմայել Զամբադա Գարսիան Սինալոա կարտելի համահիմնադիրն է Հոաքին Գուզման Լոերայի՝ «Էլ Չապոյի» հետ։ Նա հայտնի է որպես «Էլ Մայո», 76-ամյա Զամբադա Գարսիային մեղադրանք է առաջադրվել ավելի քան քսան տարվա վաղեմության մի քանի դաշնային մեղադրանքների համար:

  • Կիսվել: