ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:

 
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում Է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում Է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ Է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել Է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: